26 օգոստոսի 2021 - 14:13 AMT
ՔՊ-ն ընդունել է Կառավարության ծրագիրը․ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը

Ազգային ժողովը 70 կողմ ձայնով ընդունել է Կառավարության 2021-26 թթ. գործունեության ծրագիրը: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին:

Կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը բաղկացած է 6 բաժնից։ Դրանք են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուցիոնալ զարգացում: