26 օգոստոսի 2021 - 14:49 AMT
Անն Լույոն` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Անն Լույոն նշանակվել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում է այդ երկրի դեսպանության մամուլի ծառայությունը։

2018թ. մարտից Լույոն Համագործակցության և մշակութային հարցերի խորհրդականն էր և Իսպանիայի Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը Մադրիդում։

Նա ծնվել է 1963թ. սեպտեմբերի 5-ին, ունի Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմ, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի դիպլոմ (ռուսերեն, հունգարերեն)։

Լյունոն զբաղեցրել է տարբեր պաշտոններ․

1989-1992թթ․՝ ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Եվրոպա)

1992-1995թթ․՝ Երկրորդ, այնուհետև Առաջին քարտուղար Բրազիլիայում

1995-1998թթ․՝ Առաջին քարտուղար Մոսկվայում

1999-2001թթ․՝ ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Ռազմավարություն, ծրագրավորում և գնահատում)

2005-2007թթ․՝ Միջազգային համագործակցություն և զարգացում

2007-2009թթ․՝ ԱԳՆ կողմից նշանակում է ստացել Cultures France-ում

2015-2018թթ․՝ Ծրագրի ղեկավար (Մշակութային, համալսարանական համագործակցություն և հետազոտություն)։

Նորանշանակ դեսպանն Արժանիքի ազգային շքանշանի ասպետ է, տիրապետում է 5 օտար լեզվի՝ անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, հունգարերեն, պորտուգալերեն։

Գործող դեսպան Ժոնաթան Լաքոթն օգոստոսի 31-ին ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։