28 օգոստոսի 2021 - 14:50 AMT
Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել

Օգոստոսի 27-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11,470 քաղաքացու հետազոտություն, որից 1046-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։