31 օգոստոսի 2021 - 12:51 AMT
Զինված հարձակում՝ «Երևան մոլի» բանկերից մեկի մասնաճյուղի վրա․ Հանցագործը վնասազերծվել է

Զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը գազային ատրճանակով մտել է Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մեջ գործող բանկերից մեկի մասնաճյուղ և զենքի սպառնալիքի տակ հափշտակել մի կապոց գումար, տեղեկացնում է է Shamshyan.com-ը։

Տեղում անվտանգության աշխատակիցները, քաղաքացիներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները վնասազերծել են քաղաքացուն, ով տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Կողոպտիչը եղել է բժշկական դիմակով, գլխարկով և ակնոցով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակված գումարն անցնում է 100 մլն դրամից, սակայն վերջնական գումարի չափը պարզվում է։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։