2 սեպտեմբերի 2021 - 14:24 AMT
Արոնյանը կրկին հաղթել է Մամեդյարովին՝ դուրս գալով Aimchess US Rapid-ի կիսաեզրափակիչ

Aimchess US Rapid առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Շախրիյար Մամեդյարովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Արոնյան-Մամեդյարով երկրորդ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։ Ադրբեջանցի շախմատիստը դուրս է մնացել պայքարից։

Քառորդ եզրափակիչի առաջին օրը Լևոն Արոնյանը հաղթել էր Շախրիյար Մամեդյարովին 3։1 հաշվով։

Կիսաեզրափակչում Արոնյանը կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։