2 սեպտեմբերի 2021 - 14:25 AMT
Սեպտեմբերի 3-4-ին աստիճանաբար կցրտի 9-11 աստիճանով

Սեպտեմբերի 3-4-ին Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Երևանում՝ սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-4-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +30․․+29 աստիճան, իսկ գիշերային ժամերին +16: