2 սեպտեմբերի 2021 - 18:17 AMT
Կաթողիկոսն այցելել է Արմեն Չարչյանին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն սեպտեմբերի 1-ին այցելել է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին: Այդ մասին հայտնել է պրոֆեսորի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, գրում է «Երկիր Մեդիան»։

«Հանդիպումը տևել է մեկ ժամ, ես ներկա եմ եղել հանդիպմանը»,- նշել է պաշտպանը։

Չարչյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար:

Նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 24-ին: Չարչյանի մոտ ախտորոշված է սրտամկանի սուր ինֆարկտ, զարկերակային հիպերտոնիա 3-րդ աստիճանի, սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ: