3 սեպտեմբերի 2021 - 19:16 AMT
Հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: