4 սեպտեմբերի 2021 - 11:14 AMT
Ռուս խաղաղապահներն ապահովել են ինտերնետի և բջջային կապի վերականգնման անվտանգությունը ԼՂ-ում

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ապահովել են մոտ 5000 բնակչի համար գերարագ ինտերնետի և որակյալ բջջային կապի վերականգնման աշխատանքների անվտանգությունը։

Մարտակերտի շրջանում շփման գծի հարևանությամբ հեռահաղորդակցային ցանցի աշխատակիցները վերանորոգման և վերականգնման աշխատանքներ են իրականացրել և փոխարինել հեռարձակող սարքավորումները, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մեր այսօրվա խնդիրը բջջային կապի վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովումն է։ Քանի որ բջջային կապի աշտարակը մոտ է շփման գծին, ընկերության ղեկավարությունը դիմել էր ռուս խաղաղապահների հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել աշխատանքների անվտանգությունը»,-ասել է Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։

Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում բջջային կապի աշտարակներն ապահովվում են արևային պանելներով, որոնք ապահավում են բջջային կապի և գերարագ ինտերնետի անխափան առկայությունը։