Սերբիայի իրավապահ մարմինները, ՀՀ իշխանությունների պահանջով, ձերբակալել են Վիեննայում ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկիին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը հյուսիսմակեդոնական Alsat-M հեռուստաալիքի վրա հղումով։
Ձերբակալությունը տեղի է ունեցել դեռևս օգոստոսի 27-ին՝ Հյուսիսային Մակեդոնիա մուտք գործելու համար «Պրեշևո» անցակետը հատելիս։ Սակայն, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն հաստատել է փաստը սեպտեմբերի 3-ին։
Հեռուստաալիքի տվյալներով, Սերբիայի իշխանությունները գործել են ըստ հայկական կողմի հարցման մի գործի առնչությամբ, որով որպես ֆիգուրանտ անցնում է նաև Միլենկովսկին։ Դիվանագետը Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը պատիժ է կրում պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Ըստ ՀՀ իրավապահ մարմինների, 2018-ին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից մասնավոր ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին իշխանությունների մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումարներ հափշտակելու մեջ։