Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 244,602-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 12 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4904 դեպք կա, այլ պատճառով՝ 1162:
Ապաքինվել է ևս 522 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 228,736 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 9800-ի։
Սեպտեմբերի 3-ին կատարվել է 6664 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,567,094 թեստ է արվել: