4 սեպտեմբերի 2021 - 15:53 AMT
Հայաստանի ազգային հավաքականը Շտուտգարտում է

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով ժամանել է գերմանական Շտուտգարտ։

Սեպտեմբերի 5-ին կայանալու է ՖԻՖԱ ԱԱ 2022 առաջնության որակավորման փուլի հինգերորդ մրցափուլի Գերմանիա - Հայաստան հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ կայքը։

Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին մարզումը կանցկացնի Շտուտգարտում։