6 սեպտեմբերի 2021 - 11:20 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 239 նոր դեպք է գրանցվել և 13 մահ

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245,264-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 13 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4924 դեպք կա, այլ պատճառով՝ 1162:

Ապաքինվել է ևս 446 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 229,559 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 9617 է։

Սեպտեմբերի 5-ին կատարվել է 4307 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,577,162 թեստ է արվել: