6 սեպտեմբերի 2021 - 14:00 AMT
Շախմատիստ Գաբուզյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել

Ռեյկյավիկում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի է ավարտել իր մրցախաղը և ստացել Աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերից մեկը։

Գաբուզյանը 7 միավորով զբաղեցրել է մրցաշարի 19-րդ հորիզոնականը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Եվրոպայի չեմպիոն է հռչակվել ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն՝ 8.5 միավորով։

Չնայած Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն իրենց ակտիվում նույնպես 7 միավոր ունեն, սակայն նրանք չընդգրկվեցին լավագույն 23-ի ցուցակում։

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում վաստակել են 6.5 և 6 միավոր։