6 սեպտեմբերի 2021 - 18:54 AMT
ՀՀ-ն AstraZeneca-ի հերթական խմբաքանակն է ստացել

Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պայքարի շրջանակում Բելգիայի կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է AstraZeneca պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187,200 դեղաչափ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ամբողջ տարածքում:

«Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, AstraZeneca պատվաստանյութը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանում օգտագործման համար, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։ Պատվաստանյութի կիրառմանը հավանություն է տվել Հայաստանի առողջապահության նախարարությունը։

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներում Sputnik-V, AstraZeneca և չինական արտադրության Sinopharm պատվաստանյութերը։