20 մարտի 2009 - 19:25 AMT
Երեւանում բացվել է գերմանացի նկարիչ Հորստ Յանսենի աշխատանքների ցուցահանդեսը
Երեւանի Ազգային պատկերասրահում գերմանացի գծանկարիչ Հորսթ Յանսենի աշխատանքների ցուցահանդեսով Հայաստանում մեկնարկեցին Գերմանիայի օրերը: Ցուցահանդեսում ներկայացված են նրա տարբեր շրջանների 160 աշխատանքներ` լիտոգրաֆիայի տեխնիկայով ստեղծված 1970-ականների սկզբին:

Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 12-ը, այնուհետեւ ցուցադրությունը կներկայացվի Գյումրիում, Մարտունիում եւ Կապանում:

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան եւ ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած Գերմանիայի օրերի շրջանակներում կանցկացվեն ցուցահանդեսներ, ընթերցումներ, գիտաժողովներ:

Մարտի 21-ին Հայաստանի Ազգային պատկերասարհում տեղի կունենա դասախոսություն «Հորսթ Յանսենն ու նրա ժառանգությունը» թեմայով:

Հորսթ Յանսենը Եվրոպայում դասվում է լավագույն գծանկարիչների շարքին: Նա իր ամբողջ կյանքն անց է կացրել Համբուրգում` ծնվել է այնտեղ 1929 թվականին, մահացել 1955-ին: Սովորել է Համբուրգի Բարձրագույն գեղարվեստական դպրոցում: Առաջին անհատական ցուցահանդեսն անցել է 1958թ. Հաննովերում եւ սենսացիա առաջացրել: 1968 թվականին Յանսենը ստացավ Վենետիկի բիենալեի առաջին մրցանակը: Լավագույն աշխատանքները 70-80-ականներին ստեղծված բազմաթիվ գծանկարչական աշխատանքներն են: