8 սեպտեմբերի 2021 - 13:54 AMT
Ջրային կոմիտեի նախագահի ժպ-ն՝ Գեղարքունիքի մարզպետ

Կառավարության որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: Նրա թեկնածությանը բոլորը կողմ են քվեարկել։

Մինչ այդ Կարեն Սարգսյանը զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սարգսյանին և հաջողություն մաղթել, իսկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։

Կարեն Սարգսյանին ազատվել էր ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից սեպտեմբերի 3-ին։