8 սեպտեմբերի 2021 - 15:43 AMT
Ռուս խաղաղապահներն ադրբեջանական շինտեխնիկայի 4 շարասյաուն են ուղեկցել

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը պարեկային հսկողություն է իրականացրել 3 երթուղիով՝ Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում։

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի շինարարական տեխնիկայի 4 շարասյուն՝ Մատաղիս – Գետավան – Վանք և հակառակ ուղղությամբ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի շառայությունը։

Խաղաղապահների ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են տեղանքների և օբյեկտների ականազերծումը։ Մեկ օրում չպայթած զինամթերքից 2 հա տարածք է ականազերծվել։

Ռուս խաղաղապահները, որոնք տեղակայվել են Արցախում 44-օրյա պատերազմի հետո, 27 դիտակետում շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Photo. Ria Novosti