8 սեպտեմբերի 2021 - 15:37 AMT
Առողջապահության նախարարի տեղակալներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Նազարյանը և Արտակ Ջումայանը նշանակվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ։

Արմեն Նազարյանը 2013-2015 թվականներին զբաղեցրել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը: 2015-2017 թվականներին եղել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության բուժօգնության կազմակերպման բաժնի պետ, իսկ 2017-2020 թվականներին` ՀՀ ԶւՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ:

2020-2021 թվականներին աշխատել է ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության առողջապահական վարչության պետ:

Արտակ Ջումայանը 2016-2018 թվականներին եղել է Մոսկվայի թիվ 31 պետական հիվանդանոցի գլխավոր ադմինիստրատոր։ 2019-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը: