9 սեպտեմբերի 2021 - 11:01 AMT
Փաշինյանը Վրաստան այցի 2-րդ օրը Բաթումում կլինի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան պաշտոնական այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, կմեկնի Բաթում, տեղեկացնում է Արմենպրեսը։

Վրաստան պաշտոնական այցի առաջին օրը Փաշինյանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը նաև հարգանքի տուրք է մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:

Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարեւորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում: