Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 587 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 246,997-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 16 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4968 դեպք կա, այլ պատճառով՝ 1169:
Ապաքինվել է ևս 529 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 230,820 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը ավելացել է՝ հասնելով 10,040-ի։
Սեպտեմբերի 8-ին կատարվել է 5670 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,594,150 թեստ է արվել