ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 2 քաղաքացուն։
Տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվի առողջական վիճակը:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:
Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 2 հայ գերի․ վարորդ Արթուր Տոռոզյանը և զինծառայող Արթուր Նալբանդյանը, որոնք մոտ երկու ամիս առաջ էին կորել Սյունիքում՝ Սև լճից ձախ, Իշխանասարի տարածքում։ Երևանն էլ Բաքվին է փոխանցել երկու շաբաթ առաջ Արցախում՝ Մարտակերտի բնակարաններից մեկում հայտնված ու ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին։