Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովում Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվել է ՀԱՕԿ նախագահ։
«Մարզաշխարհում շատ բան ունենք անելու, չպետք է այսօր ասենք՝ արել, վերջացրել ենք։ Դա շատ քիչ է։ Հիմնական արդյունքները մեր մարզաշխարհի՝ մարզիչների, մարզիկների քրտնաջան աշխատանքի արդյունքն են»,- նշել է ՀԱՕԿ նորընտիր նախագահը, գրում է Aysor.am-ը։
Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել մարզաշխարհի ներկայացուցիչներին ու կարևորել սպորտի զարգացմանն ուղղված շարունակական քայլերը։
«Հնարավորություն կա՝ պայքարելու, ավելի շատ մեդալներ բերելու համար։ Պատրաստ եղել եմ, միշտ պատրաստ եմ միասնական աշխատելու և ամեն տարի մեդալների գույնը փոխելու համար։ Հաջողությունն ու հաղթանակը միասնության և արդարության մեջ է, սպորտում ծանոթ-բարեկամով չեն գործում, չենք էլ գործել»,- ասել է նա։