9 սեպտեմբերի 2021 - 18:14 AMT
Արարատի մարզպետը հրաժարական է տվել

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Տեղեկությունը հաստատել է Թևոնյանի որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը, գրում է «Հայկական ժամանակը»։

Հարցին, թե որն է ազատման պատճառը, արդյոք խնդիրներ է ունեցել իշխանությունների հետ՝ Թևոնյանը պատասխանել է, որ որևէ խնդիր չկա: Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր է՝ հայրն այլ աշխատանքի առաջարկ է ստացել, պատգամավորը պատասխանել է, որ նա վերադառնալու է մասնավոր ոլորտ:

Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին:Մինչ Արարատի մարզպետ նշանակվելը եղել է Երասխի գինու գործարանի տնօրենը։