10 սեպտեմբերի 2021 - 15:21 AMT
Moderna-ն աշխատում է միաժամանակ կորոնավիրուսից և գրիպից պաշտպանող պատվաստանյութի վրա

Հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna դեղագործական ընկերությունն աշխատում է միաժամանակ կորոնավիրուսից և գրիպից պաշտպանող պատվաստանյութի վրա։ Այդ մասին հայտնել է ընկերության մշակումների և հետազոտությունների գծով գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը։

Ըստ նրա, ընկերության գերակայությունն այժմ ռեսպիրատոր հիվանդությունների դեմ պատվաստանյութի ստեղծումն է։ Մշակվող պատվաստանյութը մշտապես կթարմացվի ըստ առկա շտամերի, գրում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ Moderna-ի նոր պատվաստանյութը միաբաղադրիչ կլինի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի կիրառմանը դեռահասների համար՝ 12 տարեկանից սկսած։