10 սեպտեմբերի 2021 - 13:12 AMT
«ՀայՓոստը» հնարավորություն կտա վճարել կոմունալները տանը՝ կանխիկ և առանց հավելյալ վճարի

«ՀայՓոստը» նոր ծառայություն է առաջարկում. այսուհետ հնարավոր կլինի կոմունալ վճարումները կատարել տանը՝ կանխիկ գումարով և առանց հավելյալ վճարների։

Փոստատարը կայցելի տուն և պլանշետի միջոցով կընդունի կոմունալ վճարները հաշված րոպեների ընթացքում։ Ցանկության դեպքում փոստատարը կտրամադրի նաև պարտքի վերաբերյալ հաշվետվություն։

«ՀայՓոստի» նպատակն է հնարավորինս հեշտացնել ձեր կյանքը և ապահովել հարմարավետ սպասարկում»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ։