10 սեպտեմբերի 2021 - 15:32 AMT
Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել. 4 գեներալ է գործուղվել

Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Դրա կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ։

Ընդհանուր խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը, գրում է Еrmenihaber-ը։

Թուրքական հրամանատարությունը ներկայացնելու են նաև գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդի Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը, և ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը:

Թուրքիան մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020-ի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծած պատերազմում, այդ թվում ռազմատեխնիկայով, ԱԹՍ-ներով, ինչպես նաև զորքերի կառավարման առումով։ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը բազմաթիվ համատեղ զորվարաժություններ են անցկացրել ՀՀ հետ սահմանակից տարածքներում, որից հերթականը ընթանում է Քարվաճառի շրջանում։