11 սեպտեմբերի 2021 - 16:51 AMT
Հայաստանում աճել է ՃՏՊ-ների, դրանցում զոհերի ու վիրավորների թիվը

Ոստիկանությունում տեղի է ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը պետը խիստ մտահոգություն է հայտնել՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։

ԱՎԾ տվյալներով, 2021-ի հունվար հուլիսին ՀՀ-ում գրանցվել է 2635 ՃՏՊ, զոհվել է 199, վիրավորվել՝ 3896 մարդ։ Աճը 2020-ի համեմատ կազմել է համապատասխանաբար մոտ 25%, 31% և 26%։

Ներկայացվել է վիճակագրությունը, քննարկվել է իրավիճակը, ներկայացվել են առաջարկություններ՝ խնդրի լուծման ուղղությամբ։

Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այդ ուղղությամբ միջազգային փորձը, հանրապետության ճանապարհների վիճակը, տրանսպորտային միջոցների տեխզննման, ճանապարհային նշանների հագեցվածության և այլ հարցեր։

Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։