14 սեպտեմբերի 2021 - 18:39 AMT
Վարանդայի շրջանում ևս 1 հայ զինծառայողի աճյուն են գտել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են հարավային թևում՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1666 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։