20 մարտի 2009 - 23:51 AMT
«Բարգավաճ Հայաստանն» արդեն պատրաստ է քաղաքապետի ընտրություններին
«Բարգավաճ Հայաստանն» արդեն հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ թեկնածությունների քննարկմանը նվիրված կուսակցության երկու նիստերից հետո մասնակիցները եկան ընդհանուր եզրակացության:

«Բարգավաճ Հայաստանի« կուսակցության ցուցակը կգլխավորի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նրան հաջորդում է խորհրդարանի պատգամավոր Մխիթար Մնացականյանը, երրորդը` Երեւանի պետական համալսրանի դասախոս Մարգարիտա Մաթեւոսյանն է:

«Կուսակցությունը վճռական է տրամադրված: Թեկնածուների ընտրությունը հիմնված էր նրա վրա, որ բոլոր թեկնածուները կայացած մարդիկ են իրենց ոլորտներում: Կուսակցությունն եկավ այն եզրակացության, որ Երեւանի համար այժմ կարեւոր է մաքրությունն ու առոջղ մթնոլորտը»,-հայտարարել է կուսակցության ներկայացուցիչը: