15 սեպտեմբերի 2021 - 16:11 AMT
Մարտակերտում նորոգվում են տները և զինվորական հոսպիտալը

Արցախի Մարտակերտ քաղաքում պատերազմի ընթացքում վնասվել են բազմաթիվ տներ, ինչպես նաև քաղաքի զինվորական հոսպիտալը։ «Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ի ֆինանսավորմամբ քաղաքում վերականգնողական աշխատանքներ են իրականացվել։

44-օրյա պատերազմի ժամանակ հոսպիտալի վրա ռումբ էր ընկել, տանիքածածկերը քանդված էին՝ դրանք կապիտալ վերանորոգվել են, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։

«Սատարենք մեր հերոսներին» ՀԿ համանախագահ Վիգեն Արաբյանն ասել է, որ գլխավոր նպատակն արցախցուն Արցախում օգնելն է, որպեսզի այն չհայաթափվի։ «Ապրելու ենք էս հողի վրա և արարելու ենք»,-ասել է նա։

«Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ն իր գործունեությունն Արցախում սկսել է դեռևս 2016-ին՝ Ապրիլյան պատերազմից հետո։