16 սեպտեմբերի 2021 - 11:50 AMT
ԱՀԿ-ն ժամանակավոր կասեցրել է ռուսական «Սպուտնիկ V»-ի հաստատման գործընթացը

Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատման գործընթացը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) կասեցվել է՝ մինչ արտադրող գործարանի նոր տեսչական ստուգումը։

Առողջապահության համաամերիկյան կազմակերպության փոխղեկավար դոկտոր Ժարբաս Բարբոսան ասել է լրագրողներին, որ գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է, մինչև մասնագետները համապատասխան փոփոխություններ և նոր տեսչական այց կատարեն, գրում է «Կոմերսանտը»։

«Պատվաստանյութի արտադրողները պետք է հաստատեն, որ այն վայրերը, որտեղ արտադրվում է պատվաստանյութը, համապատասխանում են նմանատիպ արտադրությունների չափանիշներին։ Ինչ վերաբերում է «Սպուտնիկ V»-ի հաստատմանը շտապ կիրառման համար, ապա այդ գործընթացը կասեցվել է, քանի որ գործարաններից մեկում տեսչական այցի ժամանակ չի հաստատվել, որ գործարանը համաձայն է արտադրության պատշաճ գործընթացներին»,-ասել է Բարբոսան։

Ավելի վաղ ակնկալվում էր, որ «Սպուտնիկ V»-ին կիրառման համար ԱՀԿ հավանությունը կստանա աշնանը։ Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ գերստեչությունը քննադատական հարցեր չի ստացել Դեղամիջոցների եվրոպական գործակալությունից՝ «Սպուտնիկ V»-ի հետագա գրանցման համար։

ՌԴ-ն պատվաստանյութի գրանցման համար դիմել էր EMA-ին հունվարին։ Մարտի 4-ի ն հայտնի դարձավ ռուսական պատվաստանյութի աստիճանական փորձաքննության մեկնարկի մասին։