21 մարտի 2009 - 12:24 AMT
Արոնյանը «Ամբեր-2009»-ի միանձնյա առաջատարն է
Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը շախմատի «Ամբեր-2009»-ի 18-րդ մրցաշարի 6-րդ փուլում կրկին հաղթեց, այս անգամ ուկրաինացի Սերգեյ Կարյակինին եւ, հավաքելով 8 միավոր, միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը, ինչպես եւ նախկին փուլում նորվեգացի Կարլսենի հետ, միավորները կիսեց Կարյակինի հետ «կույր շախմատի» պարտիայում եւ հաղթեց ռապիդում, այդպիսով գրանցելով ընդհանուր առմամբ 1,5-0,5 հոշվով հաղթանակ:
«Ամբեր-2009»-ի 7-րդ փուլում Արոնյանն իր ուժերը կչափի ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկի հետ:
6-րդ փուլի պարտիաները.
«կույր շախմատ»`
Կամսկի-Կրամնիկ-0,5:0,5
Անանդ-Ռաջաբով-1:0
Արոնյան-Կարյակին-0,5:0,5
Իվանչուկ-Վան Յուէ-0:1
Լեկո-Տոպալով-1:0
Կարլսեն-Մորոզեւիչ-1:0:
«Ռապիդ»`
Կրամնիկ-Կամսկի-0,5:0,5
Ռաջաբով-Անանդ-0:1
Կարյակին-Արոնյան-:1
Վան Յուէ-Իվանչուկ-0,5:0,5
Տոպալով-Լեկո-0,5:0,5
Մորոզեւիչ-Կարլսեն-0,5:0,5:
Դասավորությունը 6 փուլերից հետո` Արոնյան-8 միավոր, Անանդ, Կրամնիկ-7,5, Կարլսեն, Մորոզեւիչ-6,5, Կամսկի, Լեկո, Տոպալով-6 միավոր, Ռաջաբով-5 միավոր, Կարյակին, Վան Յուէ-4,5, Իվանչուկ-4 միավոր:
Խաղարկային օրերն են մարտի 14, 15, 16, 17, 19, 20, 21,. 22, 24, 25, 26-ը: Հանգստյան օրերն են մարտի 18-ն ու 23-ը: