18 սեպտեմբերի 2021 - 16:27 AMT
Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Օրդվեյը

Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը, որը ղեկավարել է դեսպանությունը 2001-2004թթ., տեղեկացնոum են դեսպանատնից։

«Ուրախալի է, որ նա այստեղ է, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 30-րդ տարեդարձը, և մենք էլ նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին:

Դեսպան Օրդվեյը ցանկանում է տեղում տեսնել մեր գործընկերության երեք տասնամյակների պտուղները և շփվել նախկին գործընկերների ու վաղեմի բարեկամների հետ»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ: