20 սեպտեմբերի 2021 - 13:04 AMT
Ադրբեջանը վերադարձրել է Քասախի 2 բնակչին

Ադրբեջանական կողմը վերադարձրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիներին։ Նրանք վերադարձվել են ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: