20 սեպտեմբերի 2021 - 14:17 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել և 13 մահ

Սեպտեմբերի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253,942-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 13 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5143 դեպք կա, այլ պատճառով՝ 1192:

Ապաքինվել է ևս 490 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 236,578 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 11,029 է։

Սեպտեմբերի 19-ին կատարվել է 4025 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,655,479 թեստ է արվել։