20 սեպտեմբերի 2021 - 14:00 AMT
Ոստիկանություն․Երևանում որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկվածները զբոսաշրջիկներ են Իրանից

Ոստիկանությունը, անդրադառնալով որոշ հրապարկումներին, տեղեկացրել է, որ Երևանում որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են։

ԶԼՄ-ներում հրապարակումներ են եղել «Ոսկու աշխարհի» մոտից 2 թուրքի բերման ենթարկելու մասին։

Ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնլ է, թե մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:

«Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են:

Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Կոչ է արվում չճշտված տեղեկություններ չհրապարակել»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: