20 սեպտեմբերի 2021 - 14:19 AMT
Երասխում կբարձրացվի ՀՀ ամենամեծ դրոշը

Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։

Նա նշել է, որ դրոշի չափսերն են` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35 մ է։

«Նախաձեռնությունն իմն է, և այն նվիրված է ՀՀ անկախության 30 ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակին»,-գրել է նա։