22 սեպտեմբերի 2021 - 11:37 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 273 նոր դեպք կա և 20 մահ

Սեպտեմբերի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254,709-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 20 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5181 դեպք կա, այլ պատճառով՝ 1192:

Ապաքինվել է ևս 295 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 237,263 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 11,072 է։

Սեպտեմբերի 21-ին կատարվել է 4138 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,664,154 թեստ է արվել։