22 սեպտեմբերի 2021 - 12:40 AMT
Էրդողանը ՄԱԿ-ում հայտարարել է, թե Բաքուն ԱՀ դեմ պատերազմում «օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հերթական անգամ սատարելով Արցախի դեմ Բաքվի ագրեսիային, ՄԱԿ ամբիոնից հայտարարել է, թե «Ադրբեջանն օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից և վերջ է դրել օկուպացիային՝ ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևերի», որոնք տարիներով չեն կատարվել։

Նա ասել է, թե վերջին շրջանում «Կովկասում կարևոր քայլեր են կատարվել խաղաղության և կայունության ապահովման համար», գրում է Apa.az-ը։

«Այդ իրադարձությունները հնարավորությունների նոր պատուհան են բացում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան։ Ըստ Պետդեպի ներկայացուցչի, նրանք բավականին տևական զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին: