23 սեպտեմբերի 2021 - 10:22 AMT
Վիրավոր զինվորների համար տիտանից առաջին պրոթեզներն են արտադրվել ՀՀ-ում

Վիրավոր զինվորների համար տիտանից առաջին պրոթեզներն են արտադրվել Հայաստանում:

«Ֆրանսահայ, ռուսաստանահայ, գերմանահայ, ամերիկահայ և լիբանանահայ մեր հայրենակիցները Հայաստանի իրենց գործընկերների հետ ստեղծել են «Հիբրիդ» լաբորատորիան (Medical&Health), DDC (Digital Diagnostic center) և MDS (Medical Dental Shop) կենտրոնները»,- տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է բացման արարողությանը՝ այն համարելով սփյուռքի տարբեր համայնքների միջև համագործակցության հիանալի օրինակ: Հանձնակատարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

11 վիրավոր զինվորի համար արդեն պատրաստվել են տիտանե պրոթեզներ: Նրանք բարեհաջող վիրահատվել են, վերադարձել բնականոն կյանքի: