24 սեպտեմբերի 2021 - 14:23 AMT
Ալիև․ Ադրբեջանը ՌԴ-ից զենքի և զինտեխնիկայի գնման նոր հայտեր է ներկայացրել

Ադրբեջանը Ռուսաստանից զենքի և զինտեխնիկայի գնման նոր հայտեր է ներկայացրել։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ռուսական «Նացիոնալնայա օբորոնա» հանդեսին հարցազրույցում։

«Բոլոր ուղղություններով լավ աշխատանք է ընթանում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության գծով»,-ասել է Ալիևը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ իրենք հետաքրքրվում են նոր մշակումներով՝ տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորությունները։

«Որոշ հայտեր մենք արդեն ներկայացրել ենք, այնպես որ այդ ուղղությամբ համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգանալու է»,-ասել է Ալիևը։

Նա վստահություն է հայտնել, որ ապագայում ՌԴ և Ադրբեջանի միջև համագործակցությունն «էլ ավելի կզարգանա»։