28 սեպտեմբերի 2021 - 17:40 AMT
Գեղարքունիքում ադրբեջանցիների կրակոցից զինվոր է վիրավորվել

Սեպտեմբերի 28-ին` ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։