29 սեպտեմբերի 2021 - 11:42 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 896 նոր դեպք է գրանցվել և 25 մահ

Սեպտեմբերի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 896 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 260,675-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 25 դեպք է գրանցվել, 22-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5299 դեպք կա, այլ պատճառով՝ 1208:

Ապաքինվել է ևս 461 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 241,191 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 12,977 է։

Սեպտեմբերի 28-ին կատարվել է 6402 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,705,213 թեստ է արվել։