30 սեպտեմբերի 2021 - 11:10 AMT
Էրդողանը կմասնակցի Վարանդայի օդանավակայանի բացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլիի) միջազգային օդանավակայանի բացմանը։ Այդ մասին հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը Haber Global-ին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ աշխատանքներն ավարտին են մոտենում՝ անցկացվում են փորձնական թռիչքներ, շուտով բացումը կլինի, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Օդավանավակայնը կկարողանա ընդունել մինչև 400 տոննա տարողությամբ ցանկացած տիպի ինքնաթիռ։ Տերմինալի շենքի առջև 150 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղի կլինի։

Օդանավակայանի հիմնարկեքը Ադրբեջանի հսկողության տակ անցած Վարանդայի շրջանում տեղի է ունեցել 2021-ի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։