30 սեպտեմբերի 2021 - 13:06 AMT
Հրապարակում երեկոյան կհնչեն Հայկոյի երգերը

Սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 1-ի երեկոյան` ժամը 20։00-22։00-ն, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլև բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաև՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր»,-ասվում է գրառման մեջ։

Երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին ժամը 18:00-ից Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը։

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-14:00-ն` Արամ Խաչատրյան համերգասրահում:

Երգիչ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով, նա ծանր վիճակում տեղափոխվել էր «Միքայելյան» հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա կյանքը փրկել չի հաջողվել։