30 սեպտեմբերի 2021 - 18:53 AMT
Պարեկային ծառայողներին զենք կրելու իրավունք տվող նախագիծ է քննարկվում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պարեկային ծառայողներին զենք կրելու իրավունք տվող նախագիծը։

Առաջարկվում է լրացում կատարել ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգը հաստատելու վերաբերյալ որոշման մեջ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս պարեկային ծառայողները իրականացնում են իրենց գործառույթները առանց զենքի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա։

Նշվում է, որ նրանց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվել է 40 ժամ կրակային պատրաստականության և տրամադրվել էր 40 փամփուշտ, ավելին՝ ուսուցման նոր փուլի համար նախատեսվում է 44 ժամ և 45 փամփուշտ:

Որոշման նախագիծը օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո: