1 հոկտեմբերի 2021 - 16:29 AMT
Դեսպան․ Հնդկաստանը պատրաստ է խորացնել ՀՀ հետ գործակցությունը պաշտպանական ոլորտում

Հնդկաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ գործակցությունը պաշտպանական ոլորտում: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը:

Վերջինս հայտնել է, որ հաշվի առնելով երկու երկրի միջև քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ուղղություններով առկա բարձր մակարդակի հարաբերությունները, հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ գործակցությունը նաև պաշտպանական ոլորտում:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտը:

Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը: