1 հոկտեմբերի 2021 - 17:32 AMT
Կարեն Ավագյանը` Եվրոպայի չեմպիոն. ՀՀ-ն 6-րդ ոսկին ունի երիտ. առաջնությունից

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականն արդեն 6-րդ ոսկին է նվաճել։ Կարեն Ավագյանը երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Ավագյանը հանդես է գալիս Մ23 տարեկաննների 89 կգ քաշային կարգում, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Հայ ծանրորդը նաև փոքր ոսկե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում:

Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) ու Կարեն Մարգարյանը (81 կգ): Եվրոպայի չեմպիոն է դարձել նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ)։