23 մարտի 2009 - 13:33 AMT
Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի 18-րդ առաջնությունը
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկեց «Կիլիկիա»-«Ուլիս» խաղից, որտեղ հյուրերը ավելի ուժեղ գտնվեցին եւ հաղթեցին 0:1 նվազագույն հաշվով: Միակ գոլի հեղինակը «Ուլիսի» խաղացող Արթուր Քոչարյանն էր: Մյուս երեք խաղերը եւս գոլերի առատությամբ աչքի չընկան: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եւս նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին»: 16-րդ րոպեում աչքի ընկավ «Փյունիկի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը: Նույն արդյունքը գրանցվեց «Շիրակ»-«Արարատ» խաղում: Այստեղ եւս հաղթեցին դաշտի տերերը: Գյումրիի թիմից 57-րդ րոպեում գոլ խփեց Անդրանիկ Բարիկյանը: «Գանձասար»-«Միկա» խաղում երկու անգամ գոլ խփեց «Միկայի» հարձակվող Բոտի Դեմելը (10, 48 րոպեներին): Այսպիսով, 1-ին փուլից հետո մրցաշարային աղյուսակում միանգամից 4 առաջատար գրանցվեց` «Միկան», «Փյունիկը», «Շիրակը» եւ «Ուլիսը»:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2 փուլի խաղերը.

ապրիլի 4-ին`
«Ուլիս»-«Փյունիսկ»
«Բանանց»-«Գանձասար»
«Արարատ»-«Կիլիկիա»

ապրիլի 5-ին` «Միկա»-«Շիրակ»:

Խաղերի սկիզբը 16:00-ին է Երեւանի ժամանակով: